Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Արոնյանը՝ միանձնյա առաջատար
16.01.2014 | 11:32

Վեյկ Ան Զեե գերմրցաշարի չորրորդ տուրը երկրորդի պես կրկին հաղթական եղավ Լևոն Արոնյանի համար: Մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան էր, ով այդպես էլ անկարող եղավ դիմակայել սպիտակների ճնշմանը: Առվելությունը հաստատելու համար մեր գրոսմայստերից պահանջվեց քառասունչորս քայլ: Տուրի արդյունքներով Արոնյանն երեք միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ